Food Adventures Nova hotel Yerevan Salon Restaurant DaniLove-Натуральный шоколад ручной работы от Данилова. 

Մեկնում ենք Իսրայել: Վիզա

   

   Իսրայելի մասին խոսելիս, առաջնային լսում ենք Երուսաղեմի և Բեթղեհեմի մասին: Նախքան այս և այլ տեսարժան վայրերի մասին խոսելը, ներկայացնենք Իսրայել մեկնելու կարևոր պայմաններից մեկի՝ վիզայի մասին:

 

    Վիզա: Իսրայել մեկնելու համար անհրաժեշտ   է վիզա: Իսկ վիզան ստանում ենք      Վրաստանից՝

 - կամ դուք անձամբ եք գնում  Թբիլիսի,  

 -կամ էլ տուրիստական  կազմակերպությունն է դա անում, և դուք  չեք մեկնում Թբիլիսի:                                                                                                             

 Վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է՝

1.      Դիմումը` լրացրած,

2.      լուսանկար (5X5),

3.      տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի չափով՝անգլերենով գրված կամ թարգմանված,

4.      6 ամսյա աշխատավարձի բանկային հաշվի քաղվածք անգլերենով,

5.      այլ եկամուտ, եթե առկա է,

6.      եթե անձնագիրը նոր է, հին անձնագրի պատճեն, ինչպես նաև ծննդյան վկայականը անգլերենով և նոտարով թարգմանված,

7.      հյուրանոցի ամրագրում,

8.      տոմսի ամրագրում,

9.      18 տարին չլրացած անձանց համար ծնողների համաձայնագիր (Ապոստիլով)

 Ընտանեկան

1. Բոլոր վերը նշված փաստաթղթերը,

2. ամուսնության վկայական/ ամուսնալուծված լինելու փաստաթուղթ առկայության դեպքում,

3. երեխաների ծննդյան վկայականներ՝ առկայության դեպքում,

4. ծնողների համաձայնագիր՝ Ապոստիլով հաստատված (18 տարին չլրացած անձանց համար)

Խնդրում ենք ներկայացնել բոլոր օրիգինալ փաստաթղթերը և պատճենները:

 

Բոլոր փաստաթղթերը ներկայացնում եք՝

-կամ դեսպանատուն՝ Թբիլիսիում, վճարում 50 լարիի և  գրեթե միշտ նույն օրը  ստանում պատասխանը,

-կամ տուրիստական գործակալություն, որտեղ Ձեզ կօգնեն փաստաթղթերը լրացնել, կվճարեք 35000 դրամ և 10-15 օրվա ընթացքում կստանաք պատասխանը:


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 


ZOOM and CHOOSE
ПАРТНЕРЫ
  • Food Adventures
  • Nova hotel Yerevan
  • Salon Restaurant
  • GetTreated medical travel
  • DaniLove-Натуральный шоколад ручной работы от Данилова.