Food Adventures Nova hotel Yerevan Salon Restaurant DaniLove-Натуральный шоколад ручной работы от Данилова. 

5 քայլ հանգիստը ճիշտ պլանավորելու համար

 

   Ահա  ևս մի  կարևոր ուղեցույց, որի միջոցով է′լ ավելի կհեշտացնեք Ձեր ճամփորդությունը:Քանի որ մենք դեպի Իսրայել տուրերով ենք զբաղվում, հետևաբար օրինակը կբերենք հենց այս ուղղության համար:

Ինչպե՞ս եք պլանավորում Ձեր հանգիստը:

1. Նախ պետք է հասկանանք, թե  դուք ՝

• Միայնակ եք ճանապարհորդում-սկսեք պլանավորելն առնվազն 2 ամիս առաջ:

• Ընտանիքով- սկսեք պլանավորել  3,5 ամիս առաջ:

• Ընկերներով- պլանավորեք  3 ամիս առաջ:

ԱՅՈ , այո, սա շատ կարևոր հարց է, քանի որ Ձեր կատարյալ հանգիստը ուղիղ համեմատական է Ձեր ճիշտ ընտրած ուղղությանը՝ կախված խմբի անդամների նախասիրություններից:

2. ԱՆՁՆԱԳԻՐ և ՎԻԶԱ


Իսրայել մեկնելու համար ՀՀ քաղաքացիները պետք է ձեռք բերեն մուտքի վիզա: 

ՎԻԶԱՅԻ մասին մանրամասն տեղեկություն կարող եք կարդալ այստեղ:

3. ԱՎԻԱՏՈՄՍ

Ճամփորդության մեծ ծախսերից առանձնացնում ենք հատկապես ավիատոմսը, քանի որ մնացած ծախսերը կարող եք պլանավորել, իսկ սա՝ ոչ:

Ավիատոմսերի հետ կապված մեր նյութը կարդացեք այստեղ:

4. Նախատեսած գումար

Եթե կան մարդիկ, ովքեր անսահմանափակ գումար են ծախսում հանգստի վրա, ուրեմն այս կետը ձեր համար չէ:

Բայց մեծամասնությունը հիմնականում ունի նախատեսած գումար և մի քիչ ավել, ինչպես ասում են, մարդ ես էլի, պետք կգա:

Իսրայելը մատչելի երկրների ցանկում չեք գտնի, բայց ճիշտ պլանավորելով կարող եք բավականին խնայել:

Կախված հանգստացողերի նախասիրությունից՝ 1 անձի միջին ծախսը, որի մեջ մտնում է կեցություն և 3 անգամյա սնունդ, տատանվում է 70$-100$:

Նշեմ, որ մնում եք ոչ թանկ հյուրանոցում, սնվում եք ոչ շատ «ճոխ»:

Միջինում 8 օրյա հանգիստը - հյուրանոց, 2 անգամյա սնունդ,6 օր էքսկուրսիաներ գիդի ուղեկցությամբ, 2 անձի համար կարժենա գրեթե 1600 $:

5. ԵՐԲ ՄԵԿՆԵԼ ՀԱՆԳՍՏԻ

Դե դա մի քիչ դժվար հարց է, քանի որ կախված է մի շարք գործոններից՝

-աշխատավայր, երբ հանգստյան օրեր կունենաք

-ընտանիք, երբ պատրաստ կլինեն բոլորը

-ֆինանս, հավաքած կլինեք համապատասխան գումար

-առողջություն, պատրաստ կլինեք երկար ճամփորդության

ԲԱՅՑ, կարող ենք ասել , թե ԵՐԲ մեկնեք Իսրայել: Իսրայելը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, ինչպես մեր Հայաստանը, բայց կախված է նախասիրություններից:

Ծովափնյա հանգիստ_մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր

Մշակութային հանգիստ_մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր

Ուխտագնացություն_մայիս, հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

Ընտանեկան տուրեր_մայիս, հունիս, սեպտեմբեր, հոկտեմբեր

Բժշկական տուրեր_ողջ տարի

 

Ամեն եղանակի մասին կարճ

 

 

 ԳԱՐՈՒՆ

Գարնանը  տեղումների քանակը մեծ է մարտին, իսկ ապրիլին և մայիսին համեմատաբար տաք է: Ճամփորդելու համար ամենահարմար ամիսը մայիսն է: 

 Ահա թե ինչու՝

-եղանակը հրաշալի է, միջինում  + 25 °C-+ 35°C

-ծովը տաք, + 21 °C- + 24 °C

-տեղումների քանակը քիչ,

-հնարավոր է  համատեղել ուխտագնացությունն ու ծովափնյա  հանգիստը :

 

ԱՄԱՌ

Ծով, ծով , ծով- միանգամից մի բան է մտքներովս անցնում:Չմոռանաք, որ ամռանը հնարավոր է համատեղել ծովափնյա հանգիստն ուխտագնացության հետ, բայց ցանկալի չէ: Միայն ուշադիր եղեք եղանակի հետ:

Իսկ օգոստոսին անգամ տեղացիներին են մնում տներում, շատ ջուր խմում և աշխատում են կեսօրին առանձնապես դուրս չգալ, քանի որ սարսափելի տոթ է + 30 °C  - + 40 °C և ավելին:Ամենաբարձր ջերմաստիճանով առանձնանում է Էյլաթը՝կարմիր ծովի շրջակայքը:

 

ԱՇՈՒՆ

Իսրայելում աշունը սկսվում է հոկտեմբերին, քանի որ սեպտեմբերը դեռ ամառ է:

Հոկտեմբերի առաջին 2 շաբաթը հիանալի եղանակ է,բայց նոյեմբերին ավելի մոտ եղանակը կտրուկ փոխվում է:

Եթե անձրևի սիրահար եք, ցանկանում եք զբոսնել գեղեցիկ փողոցներով և վայելել սուրճ կամ թեյ որըևէ սրճարանում, ուրեմն այցելեք նաև նոյեմբերին:

 

ՁՄԵՌ

Չնայած Իսրայելը մեծ երկիր չէ, բայց տարբեր կլիմայական պայմաններ ունի: Անգամ դա հաշվի առնելով՝ ամենացուրտ ամիսը հունվարն է:

Դեկտեմբերն ու փետրվարը գրեթե իրարից չեն տարբերվում, չհաշված տեղումների քանակը:Կարող եք անգամ լողալ Կարմիր և Մեռյալ ծովերում, բայց հետո չմոռանաք մի լավ տաքանալ, քանի որ օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +6 °C:

ԵՎ ԱՆԿԱԽ տարվա եղանակից, կարևոր է ՃԻՇՏ ընտրել վայրերը, որի մասին կխոսենք հաջորդ անգամ:

 

Աղբյուր: http://www.gidizrail.ru/


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 


ZOOM and CHOOSE
ПАРТНЕРЫ
  • Food Adventures
  • Nova hotel Yerevan
  • Salon Restaurant
  • GetTreated medical travel
  • DaniLove-Натуральный шоколад ручной работы от Данилова.