Food Adventures Nova hotel Yerevan Salon Restaurant DaniLove-Натуральный шоколад ручной работы от Данилова. 

Իսրայելի 10 ամենաշատ այցելվող վայրեր

1.    Երուսաղեմ Հին քաղաք

Զարմանալի չէ, որ Երուսաղեմն այն կարևորագույն քաղաքներից է աշխարհում, որն անպայման պետք է տեսնել:  Ձեզ պետք է առնվազն 4 օր, որպեսզի տեսնեք ամբողջ գեղեցկությունը: Երուսաղեմ կատարած ոչ մի այց չի կարելի  համարել ավարտված, եթե Դուք չեք տեսել հրեական եւ քրիստոնեական թաղամասերի նրբանցքները, Դավթի աշտարակը, Արեւմտյան պատը, և ,իհարկե,  Սուրբ Հարության եկեղեցին: Նաև առաջարկում ենք անպայման այցելել այլ պատմական հուշարձաններ, որոնցից են Վիա Դոլորեսը, Սիոն լեռը եւ Ձիթենյաց լեռը , որտեղից բացվում են տպավորիչ տեսարաննեեր:

 

2. Յադ Վաշեմ թանգարան, Երուսաղեմ

Հոլոքոսթի հիշատակին նվիրված թանգարան Յադ Վաշեմն աշխարհում ամենամեծ է իր տեսակի մեջ: Այն պետք է տեսնեն բոլորը, ով ալցելում է Իսրայել:

 

3. Մեռյալ ծով

Երուսաղեմից ոչ հեռու գտնվում է  համաշխարհային համբավ ունեցող Մեռյալ ծովը: Աշխարհի ամենաաղի ջուրը գտնվում է երկրի հարավային հատվածում: Շրջապատված անապատային սարերով՝  Մեռյալ ծովն առաջարկում է և՛ ժամանց, և՛ Ձեր առողջությունը վերականգնելու հնարավորություններ:

  

4. Ռամոն խառնարան, Նեգև անապատ

Շարունակելով դեպի հարավ կա մի անկրկնելի բնության հրաշք, որը նույնպես պետք է տեսնել: Ռամոնի խառնարանը Իսրայելի Նեգև անապատում եզակի երկրաբանական պլատֆորմա է: Խառնարանը և  իր շրջակա տարածքը կազմում են Իսրայելի ամենամեծ ազգային պարկը:

 

5. Գալիլեայի լեռներ

Շարունակելով հյուսիս մենք առաջարկում ենք այցելել վերին Գալիլեյա: Զով եղանակը և կանաչապատ լեռները լրացնում են միմյանց: Այս տարածքում կարող եք տեսնել բազմաթիվ քրիստոնեական վայրեր, որոնցից են Գալիլեայի ծովի և Կապերնաումը կամ այցելել մոտակայքում գտնվեղ Իսրայելի 4 ամենասուրբ քաղաքներից մեկը՝ Ցֆատ քաղաքը:

 

6. Բահայան այգիներ, Հայֆա

Հայֆա քաղաքը առաջարկում այցելել իր ամենասիրալիր վայրերից մեկը՝ հիասքանչ Բահայան այգիները: Այստեղից հինալի տեսարան է բացվում դեպի քաղաքը և իր նավահանգիստները:

 

 7. Կեսարիա նավահանգիստ

Կեսարիա նավահանգիստը օրը կատարյալ անցկացնելու համար հիանալի տարբերակ է: Պատմական վայրեր, պատկերասրահներ, ռեստորաններ, և ծովափը միայն մի մասն են այն ամենի, ինչ կարող է առաջարկել այս վայրը: Քայլելով Հին Կեսարիայի ավերակների միջով դուք Ձեզ մտովի կհայտնվեք հին հռոմեական ժամանակներում:

 

 8. Թել Ավիվ

 Երբ դուք վայրէջք կատարեք Բեն Գուրիոն օդանավակայանում, հավանաբար առաջին վայրը, որ դուք կայցելեք կլինի մոտակայքում գտնվող Թել Ավիվ քաղաքը՝ Իսրայելի երկրորդ ամենամեծ քաղաքը: Մենք Ձեզ առաջարկում ենք մի քանի օր քաղաքով զբոսնել, այցելել խանութներ, շուկաներ և վայելել քաղաքում գտնվող բազմաթիվ սրճարանների և ռեստորանների հագեցած մենյուն: Թել Ավիվը  հայտնի է նաև իր գիշերային կյանքով:

 

9. Թել Ավիվի նավահանգիստը

 Թել Ավիվն ունի բազմաթիվ տեսարժան վայրեր՝ սփռված ամբողջ քաղաքով: Դուք հավանաբար կցանկանաք վայելել հատկապես բազմաթիվ լողափերը: Բայց բաց չթողնեք առիթը այցելելու մեծ համբավ վայելող նավահանգիստը: Մենք առաջարկում ենք Ձեզ այնտեղ գտնվել մայրամուտին և վայելել այդ տեսարանը մոտակա ռեստորաններից մեկում:

 

10. Հին Յաֆա

Լինելով Թել Ավիվում առիթը բաց չթողնեք տեսնելու Հին Յաֆան: Այն, ըստ էության, համարվում է քաղաքի մի մասը: Հիասքանչ նեղ արահետները իրենց փոքր պատկերասրահներով եւ խանութներով քաղաքին հեքիաթային տեսք են տալիս: Դրան ավելացրեք ծովի  գեղեցիկ տեսարանները և կարելի է ասել, որ Իսրայել կատարած Ձեր ցանկացած այց՝ անկախ վայրից ու ժամից,շատ  երկար կհիշեք:

Source


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 


ZOOM and CHOOSE
ПАРТНЕРЫ
  • Food Adventures
  • Nova hotel Yerevan
  • Salon Restaurant
  • GetTreated medical travel
  • DaniLove-Натуральный шоколад ручной работы от Данилова.