Food Adventures Nova hotel Yerevan Salon Restaurant DaniLove-Натуральный шоколад ручной работы от Данилова. 

Իսրայելում Հորդանան գետի մոտ Արցախի բարբառով տեղադրվել է Քրիստոսի մկրտության աստվածաշնչյան դրվագը (ֆոտո)

Իսրայելում Հորդանան գետի ափին ուխտագնացության կենտրոնի պատերին ի թիվս բազմաթիվ լեզուների, իր տեղն է գտել նաեւ Արցախի բարբառով Քրիստոսի մկրտության աստվածաշնչյան դրվագը։

Ինչպես տեղեկացնում է NEWS.am–ի թղթակիցը Իսրայելից, Հորդանան գետի ափին, որտեղ Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվել է Քրիստոսը,  աշխարհի բազմաթիվ լեզուների կողքին հայերենը 4 տարբերակով է ներկայացված՝ արեւելյան, արեւմտյան, գրաբար ու Արցախի բարբառով։

Նշենք, որ Մատթեոսի ավետարանում նշվում է, որ Հիսուսը Նազարեթից գալիս է Հորդանան գետ՝ մկրտվելու Հովհաննես Մկրտչի կողմից։ 

«Երբ Հովհաննես Մկրտիչը Հորդանան գետում մկրտում է Հիսուսին, Աստծո ոգին որպես աղավնի իջնում է Հիսուսի վրա։ Եվ Ձայն եկավ, որն ասում է. «Դու ես իմ սիրելի որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը»,–նշվում է Մատթեոսի ավետարանում:

Աղբյուր


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 


ZOOM and CHOOSE
ПАРТНЕРЫ
  • Food Adventures
  • Nova hotel Yerevan
  • Salon Restaurant
  • GetTreated medical travel
  • DaniLove-Натуральный шоколад ручной работы от Данилова.