Food Adventures Nova hotel Yerevan Salon Restaurant DaniLove-Натуральный шоколад ручной работы от Данилова. 

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում կայացավ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողությունը

Մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցեց Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Արարողությանը ներկա էին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, բազմաթիվ հավատացյալներ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում ունեցավ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

Այնուհետև Նուրհան պատրիարքի և նախարար Նալբանդյանի առաջնորդությամբ հայկական թափորն ուղևորվեց Սուրբ Հարության տաճար, ուր տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը։

Արարողությանը ելույթներով հանդես եկան Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Հունական ուղղափառ եկեղեցու էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոսը, Հունական ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թեֆոիլոս երրորդը, Կաթոլիկ եկեղեցու ֆրանցիսկանների ուխտի Երուսաղեմի առաջնորդ Ֆրանչեսկո Պատոնը։ Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաև հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։

Աղբյուր


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Похожие туры:

Ամեն ինչ Իսրայելի մասին
• Իսրայելում Հորդանան գետի մոտ Արցախի բարբառով տեղադրվել է Քրիստոսի մկրտության աստվածաշնչյան դրվագը (ֆոտո)• Իսրայելի 10 ամենաշատ այցելվող վայրեր• Հոգու և մարմնի հանգիստ Իսրայելում: Վիդեո• 5 քայլ հանգիստը ճիշտ պլանավորելու համար• Մեկնում ենք Իսրայել: Ավիատոմս• Մեկնում ենք Իսրայել: Վիզա• Կատարյալ հանգիստ Իսրայելի Նետանիա քաղաքում• Իսրայելը ափի մեջ• Յոմ Կիպուր - վերջին դատավճռի օրը
Новости компании
• Корреспонденты кулинарной рубрики "Вкусная Армения" в этом выпуске рассказывают, как приготовить толму "Удоли".• Национальный день Армении будет организован на выставке "Астана expo – 2017"• 7 мест мира, названых в честь Армении• Сагмосаванк • Шеф датский: следующий отпуск обязательно проведу в Армении• Гастроном Гелибтерман армянам: нужно ценить то, что имеете• Принцесса Иордании восхищена храмом Гарни и монастырем в Гегарде• «Пончиканоц», джаз, бастурма и вино: что делать на майские праздники в Ереване• Первые производители армянского пива

ZOOM and CHOOSE
ПАРТНЕРЫ
  • Food Adventures
  • Nova hotel Yerevan
  • Salon Restaurant
  • GetTreated medical travel
  • DaniLove-Натуральный шоколад ручной работы от Данилова.